Ռումինացի երգչուհի Մելինա Օլինեսկուն, ով 1998 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ռումինիան, ինքնասպան է եղել` ցած նետվելով 6-րդ հարկի պատշգամբից:

Ինչպես հաղորդում է Բուխարեստի ոստիկանությունը, բնակարանը զննելիս կողոպուտի կամ հարձակման հետքեր չեն նկատվել, ինչն էլ ոստիկաններին բերել է այն մտքին, որ 37-ամյա երգչուհին ինքնասպանություն է գործել:

Երգչուհու մարմինը հայտնաբերվել է վաղ առավոտյան, բնակիչների կողմից: Ոստիկանությունը փաստի առթիվ քննություն է սկսել, գրում է «Ռումինիա սեգոդնյա»-ն: