Ոստիկանության Ճամբարակի բաժնում, դեկտեմբերի 12-ին, ժամը 15.10-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք Գետիկի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատել են 16 լորենի, 8 կաղնի, 2 թխկի եւ 3 բոխենի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են ապօրինի ծառահատումը կատարած  անձանց ինքնությունը: Նրանք հրավիրվել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: