Գյումրիում գործող ռուսական կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծաղիկներ են խոնարհել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության,  Ռուսական տան, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Գյումրիի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները։

image_2024_12_07T14_14_42_788Z.png (544 KB)

«36 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց, որոնք հնարավոր չէ լրացնել։ Միևնույն ժամանակ, ամբողջ համաշխարհային հանրությունը միասնություն ցուցաբերեց այս ողբերգության առջև՝ մոռանալով եղած տարաձայնությունների մասին։ Պետք է միշտ հիշել, որ մարդկային կյանքն անգին է և շատ փխրուն, և հենց դրա պահպանման ուղղությամբ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը»,- նշել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Յուրի Կովալկոն։