Հայաստանում Սիրիայի դեսպանատունը որեւէ մեկնաբանություն չի տալիս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Քիչ առաջ NEWS.am-ը փորձեց Հայաստանում Սիրիայի դեսպանատնից այդ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված որոշակի մեկնաբանություն ստանալ, հաղորդեցին: Մեզ հաղորդեցին, որ այս պահին դեսպանը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: «Իրավիճակի հետ կապված դեռեւս որեւէ բան չենք կարող հայտնել»,-ասացին դեսպանությունից:
Նշենք, որ նախօրեին աբստամբները գրավել են Դամասկոսը, իսկ ՍԻրայի նախագահ Բաշար Ասադը ընտանիքի հետ հասրել է տեղափոխվել Ռուսաստան եւ այժմ գտնվում է Մոսկվայում: Ռուսաստանը նրան ապաստան է տրամադրել:





























