«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը ստացել է Moody International ընկերության  ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Այդ մասին տեղեկացնում են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Moody International-ը բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որը գնահատում է ընկերությունների ռիսկերը: Սերտիֆիկատը վկայում է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն ունի բարձր հուսալիություն եւ կայունություն,  ուղղվածություն դեպի հաճախորդները, բարձր է  տրամադրվող ծառայությունների որակը:

Ամփոփելով ստուգումների արդյունքները, Moody International-ի առաջատար մասնագետ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշել է, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երևույթ է: «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործադիր տնօրենի խոսքով` ընկերությունը պահել է 2008 թ. հիմնադրման ժամանակ տրված խոստումը` քաղաքացիներին մատուցել համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր որակի ապահովագրական պրոդուկտներ: