Վարորդին պատվերներ չընդունելու հնարավորություն տրված չի, նաև վարորդը չի տեսնում թե ուր պետք է գնա. Բ կետը չտեսնելով նա չի կարողանում վերլուծել, թե արդյոք տվյալ պատվերը եկամտաբեր է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, օնլայն տաքսիների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ նշեց վարորդներից մեկը:

«Երբ  պատվերի 1000 դրամ արժողությունը ցույց է տալիս, պարտավոր է ցույց տա նաեւ Բ կետը: Օպերատորները ծանուցումը թերի են անում, բայց ոչ թե չունեն ծանուցելու հնարավորությունը,  այլ խորամանկություն են անում, ասում են՝ խի՞ լրիվ ծանուցենք, կիսատ ծանուցենք, որ որին ուզենք՝ զեղչ կանենք, որին կուզենք՝ չենք անի: Մեկինը այդ նույն A կետից B կետը կհաշվենք 1800 դրամ, մյուսին՝ 1000 դրամ։ Դա վարորդին մոլորեցնելու հնարավորություն է տալիս, իրենք մոլորեցնում են վարորդին:

Երբ վարորդը մի քանի անգամ տուժում է, հասնում է տեղ, տեսնում է վերջնակետը ու գինը չեն համապատասխանում, որ ինքը պատրաստ չի այդ պատվերը կատարելու, ստիպված անջատում է ծրագիրը: Դա էլ դոմինոյի արդյունքով ազդում է պատվիրատուի հարմարավետության վրա»,- հայտարարեց վարորդը:

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց եւ պահանջել, որ իրենց տված տեղեկատվությունը լիարժեք փոխանցվի վարորդին:

«Ու այդ Բ կետի մասին ինֆորմացիան վաճառում են վարորդի վրա: Ոչ թե ֆինանսական առումով է վաճառում, այլ ասում է՝ պլատին պիտի լինես, արտոնություն պիտի ունենաս: Այսինքն ինքը ուրիշ ձև չունի վարորդին վրա ազդելու, որակի վրա շեշտը չի դնում, շեշտը դնում է ստկացնելու վրա, որ քեզ ինչ տան՝ վերցնես, ասես՝ «Յանդեքսը» տվել է, ուրեմն մեռնեմ էլ պիտի անեմ այս պատվերը»,-ասաց վարորդը: