Իջեւանի քաղաքապետարանից դեկտեմբերի 9-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել էին, որ հուշարձանի ձեռքը քարով կոտրել եւ Աղստեւ գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղալումյանը:

Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Մ. Ղալումյանը մայիսին քարով կոտրել է նաեւ նշված զբոսայգում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի 17-ին եւ նոյեմբերի 13-ին խոհանոցային դանակով պոկել է Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

Կատարվում է քննություն: