Global Spirits ալկոհոլային հոլդինգի անվանական սեփականատերը Ռուսաստանում բիզնեսի հաշվին 1,3 միլիարդ ռուբլով ֆինանսավորել է Ուկրաինայի զինված ուժերը և նրանց ազգայնական ստորաբաժանումները, ՆԳՆ տնտեսական անվտանգության և հակակոռուպցիոն գլխավոր վարչության պետ ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կուրնոսենկոն։

«Այս ամառ քրեական գործ է հարուցվել Global Spirits ալկոհոլային հոլդինգի անվանական սեփականատիրոջ դեմ՝ Ռուսաստանում տնտեսական գործունեությունից ստացված շահույթի հաշվին ահաբեկչությունը ֆինանսավորելու համար՝ Ուկրաինայի զինված ուժերին և նրա ազգայնական ստորաբաժանումներին ավելի քան 1,3 միլիարդ ռուբլու չափով օգնություն ցուցաբերելուն անմիջական մասնակցության համար»,-հայտարարել է նա։

ՌԴ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել արտադրական ընկերության սեփականատեր Եվգենի Չեռնյակի նկատմամբ։ Նա մեղադրվում է ուկրաինական բանակին «Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար» միջոցներ փոխանցելու մեջ։