Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ակուայեին նամակ է ուղարկել՝ հայտնելով Թուրքիայի անհանգստությունը Ֆրանսիայի ազգային ժողովում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահի նամակում նշվել է, թե հիշյալ օրինագծի անցկացումը կվնասի թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ «Անհրաժեշտ է, որ այս խնդիրը թողնենք պատմաբաններին եւ հետազոտողներին»,-ասել է Ջեմիլ Չիչեքը։
Նշենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի ազգային ժողովում հայտնված օրինագծի հետ կապված հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ը։ Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը։
Ֆրանսիայից մեր սպասելիքներն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմության հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորվի»,- նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։




























