Արագածոտնի մարզում, այսօր` դեկտեմբերի 14-ին, ժամը 10:37-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի 82 շենքի 14-րդ բնակարանի դուռը փակվել է եւ ներսում 3 տարեկան երեխա է մնացել.

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 3-ամյա Ե.Խաչատրյանին անվնաս հանձնել ծնողներին: