Կալինինգրադում վերանորոգման աշխատանքների ընթացքում մահացել է Հայաստանից աշխատելու նպատակով մեկնած բանվորը:

Նախնական տեղեկություններով` հինգհարկանի շենքի կղմինդրը փոխելիս 40-ամյա բանվորն ընկել է տանիքից:  Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:  Քննական հանձնաժողովը   պարզել է, որ տղամարդը տանիքին  առանց ապահովագրության է աշխատել:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հետաքննության բաժինը քրեական գործ հարուցելու անհրաժեշտության հարցն է քննարկում` աշխատանքային կանոնների կարգը խախտելու հոդվածով: