Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ օրերս կհայտարարի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում Կիևին վերջնական փաթեթի տրամադրման մասին՝ օգտագործելով երկրին զենք գնելու համար նախատեսված մնացած միջոցները, ըստ Reuters-ի՝  հայտնել են քաջատեղյակ երկու աղբյուրները։

Ինչպես պարզաբանել է աղբյուրը, փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես՝ կալանիչներ և հրետանային ռազմամթերք։ Փաթեթի արժեքն, ըստ աղբյուրների, կկազմի մոտ 1,2 միլիարդ դոլար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, Միացյալ Նահանգները Կիևին 175 միլիարդ դոլար է հատկացրել, ներառյալ՝ մոտ 61,4 միլիարդ դոլար՝ անվտանգության ապահովման նպատակով: