Honda-ն եւ Nissan-ը քննարկում են մեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը կապերի խորացման բանակցությունների շրջանակում, տեղեկացրել է Kyodo-ն։

Honda դիտարկում է նաեւ Nissan հիբրիդային մեքենաների մատաարարման հնարավորությունը պոտենցիալ միաձուլման շրջանակում։

Honda-ն՝ ճապոնական երկրորդ խոշոր ավտոմոբիլային ընկերությունը, եւ Nissan-ը՝ երրորդը, բանակցություններ են վարում կապերը խորացնելու համար՝ հոլդինգի հնարավոր ստեղծման նպատակով, ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ ավտոարտադրողները քննարկում են նաեւ միավորման հնարավորությունը։

Միաձուլումը կարող է ստեղծել տրանսպորտային միջոցների վաճառքով աշխարհում երրորդ խոշոր ավտոխումբը՝ Toyota-ից եւ Volkswagen-ից հետո՝ տարեկան 7,4 միլիոն ավտոմեքենայի արտադրությամբ:

Երկու ավտոարտադրողները մարտին ռազմավարական համագործակցություն կնքեցին՝ համագործակցելու համար էլեկտրական մեքենաների զարգացման ուղղությամբ, սակայն Nissan-ը վերջին ամիսներին բախվել է ֆինանսական եւ ռազմավարական մարտահրավերների: