Թերթը գրում է, որ Լոռիի մարզի էլցանցի պատասխանատուները մի հետաքրքիր նորամուծությամբ են հանդես եկել։ «Էլցանցի տեսուչները հոսանքի պարտքերի դիմաց համաձայնում են գյուղացիներից բնամթերային մուծումներ ընդունել։ Ասենք՝ ձու, հավ, բուդ։ Անշուշտ, դժվար է հոսանքի ու բնամթերքի էկվիվալենտը ճիշտ որոշելը, սակայն էլեկտրիկները փոխշահավետ հաշվարկներ են անում։ Չնայած խեղճ գյուղացիները չհամաձայնելու դեպքում այլընտրանք չունեն։ Այլընտրանքը հոսանքից զրկվելն է։ Մենք տեղեկացանք, որ, ասենք, մեկ ձուն հաշվում են երկու կիլովատ և գյուղացիների պարտքը փակված համարում։ Այս սկզբունքը էլցանցը կիրառում է Հաղպատի, Ախթալայի, Օձունի բնակչության վրա»,- գրում է «Հրապարակ»-ը։
«Հրապարակ». Էլցանցի աշխատակիցները Լոռիի մարզում իրականացնում են ձու պարտքի դի
Տեղադրություն




























