Թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն,  Հայաստանի կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Հարությունյանը մեկնել է Հայաստանից ու թե ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ պատճառով արդեն երկու շաբաթ է, չի հաջողվում ճշտել:» Պարոն Հարությունյանի՝ Հայաստանը լքելու քայլը հետաքրքրական է, քանի որ նա սովորական ՀՀ քաղաքացի չէ, այլ մեկը, որի անվան շուրջ սկանդալային պատմություններ պտտվեցին: Գրագողությամբ զբաղվելու, ուսանողին հայհոյելու ու ծեծելու համար Հովհաննես Հարությունյանը ցայսօր որեւէ պատժի չի արժանացել: Ավելին՝ Հայաստանը լքելով, կարելի է ենթադրել, որ նա պատժից խուսափելու լավագույն ձեւն է ընտրել ու, փաստորեն, հաջողել է:

Հարությունյանի տարիներ շարունակ ղեկավարած հիմնարկում որեւէ տեղեկություն չունեին նրա մեկնելու վայրի եւ պատճառների մասին, կամ էլ չցանկացան ասել: Միայն հաջողվեց պարզել, որ Հարությունյանի վերընտրության ժամկետը լրացել է եւ այդ պատճառով էլ նոր ընտրություններում նա իր տեղը զիջել է կարկառուն դաշնակցական, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Դավիթ Լոքյանի հորեղբոր տղային՝ Արսեն Լոքյանին: Գոնե վերջինիս հետ կապվելու եւ իր նախորդի մասին որեւէ տեղեկություն ստանալու մեր բոլոր փորձերը անարդյունք մնացին: Պարոն Լոքյանն անգամ հարկ չհամարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Առավոտ»-ը: