Դիմակավոր զինյալներն այրել են սուրբծննդյան տոնածառը Էս-Սուկեյլաբիա քաղաքում (սիրիական Համա նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ զինյալները զենքի սպառնալիքով թույլ չեն տվել տեղի բնակիչներին հանգցնել կրակը եւ հրապարակից հեռացել են այն բանից հետո, երբ զարդարված ծառը լիովին այրվել է։

Ավելի ուշ քաղաքային վարչությունը հայտարարել է, որ ձերբակալել է զինյալների խմբի, որը կազմակերպել էր հրկիզումը, եւ խոստացել է նրանց ենթարկել ամենախիստ պատժի։ Իրավապահ մարմինների աղբյուրները հեռուստաալիքին ասել են, որ տոնածառն այրել են վարձկանները Չեչնիայից, որոնք կռվում էին զինված կազմավորումներից մեկի կազմում։

Սա արդեն երկրորդ սադրանքն է Սիրիայի քրիստոնյա բնակչության դեմ դեկտեմբերի 8-ին անցումային կառավարության իշխանության գալուց հետո։ Ավելի վաղ կազմակերպվել էր ջարդարարություն Անտիոքի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիայի շենքում Համա քաղաքում (Դամասկոսից 220 կիլոմետր հեռու)։

Էս-Սուկեյլաբիայի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ դատապարտելով սուրբծննդյան տոնածառի հրկիզումը։