Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի ընտրվելուց հետո փոխքաղաքապետի հաստիքը թափուր է: Սպասվում էր, որ այս հարցով քաղաքապետարանում արտահերթ նիստ կլինի, սակայն դեռ դրա մասին խոսակցություն չկա:

«Ավագանու հերթական նիստը դեկտեմբերի 23-ին է, որի օրակարգում եւս այդ թեմայով որեւէ հարց չկա: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն էր: «Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել»,- ասաց նա:

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում շրջում էր նաեւ էդուարդ Մադաթյանի (հայտնի Խուճուճ էդոյի) որդու, Թոխմախի Մհերի փեսայի՝ Արման Մադաթյանի անունը: «Ոչ, առաջարկ չի եղել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց նա: Մադաթյանը նաև պնդեց, որ ցանկություն չունի փոխքաղաքապետ դառնալու: «Եթե կուսակցությունը որոշի, որ Արման Մադաթյանը լինի փոխքաղաքապետ, կարող ա ասի՝ չէ, ես չեմ աշխատում: Եթե որոշեն՝ ես աշխատեմ, իհարկե՝ կաշխատեմ: «Չեմ ուզում-ուզում եմ»-ը ո՞րն է: Հո մարդու չե՞ն տալիս, որ ուզեն կամ չուզեն»,- մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ ՀՀԿ խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանը՝ վստահեցնելով, որ իրեն նույնպես փոխքաղաքապետ դառնալու ոչ մի առաջարկ դեռևս չի եղել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: