Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները դեկտեմբերի 14-ին, ժամը 13.10-ին, Արաքսավան գյուղից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին պատշգամբից մուտք է գործել նշված գյուղի նախկին մանկապարտեզի 2-րդ հարկ եւ ապամոնտաժել գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող ջեռուցման համակարգի թուջե մարտկոցները, սակայն նկատելով համագյուղացիներին՝ մարտկոցները շինության առաջին հարկի պատուհանից նետել է ներս եւ դիմել փախուստի:
Կատարվում է հետաքննություն:




























