Սինագոգների պատկերմամբ Շագալի երեք նկարները, դեկտեմբերի 14-ին, Sotheby`s աճուրդում վաճառվել են 2,3 մլն դոլարով: Աճուրդը նվիրված է եղել իսրայելական մշակույթին:
Բոլոր երեք նկարները պահվել են կոլեկցիոներ Մաքս Քոթինի ժառանգներից մեկի մոտ: Նկարները Մաքս Քոթինը գնել է 1945 թվականին ցուցահանդես-վաճառքի ժամանակ: Դրանք առաջին անգամ են վաճառքի հանվում, հաղորդում է Lenta.ru-ն:
Sotheby`s աճուրդում վաճառվել է նաեւ իսրայելցի նկարիչ-մոդեռնիստ Ռեուվեն Ռուբինի տասնյակ կտավներ:




























