Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական անձնաժողովը (ՏՄՊՊՀ) աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 14-ին, ՏՄՊՊՀ-ում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Վերոնշյալ շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ մի քանի խոշոր տնտեսվարողներ իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բնույթով աննախադեպ եւ օրենսդրության խախտման տեսանկյունից լուրջ չարաշահումներ:
Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության:




























