ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` դեկտեմբերի 15-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է դեսպանի ներդրումը հայ-բրիտանական, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում եւ մաղթել է նորանոր հաջողություններ եւ կարիերայի հետագա առաջընթաց:
Պարոն Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ջերմ եւ բարեկամական մթնոլորտում ծավալված արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ Հայաստանում իր գործունեության չորս տարիները եղել են հետաքրքիր եւ նշանավորվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացմամբ:




























