Կանադացի օրենսդիրներից մեկն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սուրբծննդյան «խելագար» ուղերձից հետո նրան խորհուրդ է տվել «ձեռք քաշել» , գրում է HuffPost-ը։
«Հարգելի Դոնալդ, շնորհակալություն, որ մեզ ընդգրկեցիք ձեր խելագար սուրբծննդյան ուղերձում, - սոցիալական ցանցում գրել է օրենսդիր Չարլի Անգուսը՝ ձախակողմյան Նոր դեմոկրատական կուսակցության պատգամավորը: - Կանադացի լինել նշանակում է անվճար առողջապահություն և հարձակողական զենքի սահմանափակ հասանելիություն: Ձեր 51-րդ նահանգում մեր երեխաների վրա կկրակեն դպրոցում, իսկ ընկերությունների ղեկավարներին կգնդակահարեն բժշկական ծառայությունը մերժելու համար: Այնպես որ, ոչ: Ձեռք քաշեք: Ձեր հյուսիսային հարևան»:
Ավելի վաղ Թրամփը ծաղրաբար Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել էր «նահանգապետ» և դատողություններ արել, թե ինչպիսին կլինի կյանքը Կանադայում, եթե այն դառնա «մեր 51-րդ նահանգը»։





























