Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Խորվաթիայում նախագահական ընտրություններ են անցկացվում, հայտնում է Associated Press-ը։

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, որը բացահայտ քննադատում է Արևմուտքի ռազմական աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, առաջադրվել է վերընտրվելու համար, սակայն դժվար թե բացարձակ մեծամասնություն ստանա քվեարկության առաջին փուլում:

Նախագահ Զորան Միլանովիչը, որին հաճախ են համեմատում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում իր մարտնչող ​​ոճի համար, պայքարի մեջ է մտել  յոթ այլ թեկնածուների հետ, որոնց թվում է Խորվաթիայի իշխող դեմոկրատական ​​միության թեկնածու Դրագան Պրիմորացը:

Ակնկալվում է, որ այս երկու թեկնածուները կհանդիպեն հունվարի 12-ին կայանալիք երկրորդ փուլում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին: