Dongfeng-ի և Nissan-ի համատեղ ձեռնարկությունը չինական շուկայի համար պատրաստել է նոր արտադրանք՝ Dongfeng-Nissan Z9 պիկապ բեռնատարը, գրում է drom.ru-ն։ Այն առանձնանում է իր տպավորիչ չափերով և բավականին ավանգարդ ոճով։
Սպառողական որակների առումով Dongfeng-Nissan Z9-ն ավելի շատ ակտիվ հանգստի, քան քրտնաջան աշխատանքի մեքենա է: Չինաստանում այն կառաջարկվի 2.0 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչով՝ 258 ձիաուժ հզորությամբ։ Արտադրողի խոսքով՝ արգելակներով քարշակվող կցանքի առավելագույն քաշը կկազմի 2,8 տոննա։
Բեռնախցիկի ներքին չափերն են՝ 1600 մմ երկարություն, 1520 մմ լայնություն և 550 մմ բարձրություն։ Համեմատության համար նշենք, որ UAZ Pickup-ի նույն պարամետրերն են համապատասխանաբար 1375 մմ, 1500 մմ և 550 մմ:
Dongfeng-Nissan Z9-ն ունի պատկառելի չափսեր՝ 5520 մմ երկարություն, 1960 մմ լայնություն և 1950 մմ բարձրություն։ Այն երկարությամբ շատ ավելի մեծ է, քան նույն UAZ Pickup-ը (5125 մմ) և զգալիորեն գերազանցում է այն անիվային բազայով՝ 3300 մմ ընդդեմ 3000 մմ:
Dongfeng Nissan Z9-ը վաճառքում կհայտնվի հաջորդ տարի:





























