Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ ֆրանսիական զորախումբը դուրս կբերվի երկրից:

Դիմելով ժողովրդին՝ Ուատարան ասել է, որ կոտդիվուարցիները պետք է հպարտանան սեփական զինված ուժերի արդիականացված վիճակով: «Այս համատեքստում մենք որոշում ենք կայացրել ֆրանսիական զորքերի համակարգված և կազմակերպված դուրսբերման մասին»,- ասել է նա։

Ֆրանսիան քննարկում էր իր ռազմական ներկայությունը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, ներառյալ Կոտ դ'Իվուարը, կրճատելու մասին մինչև 600 զինծառայող՝ ներկայումս առկա մոտ 2200-ից:

Ավելի վաղ Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայ Ֆայը նույնպես հայտարարել էր 2025 թվականին երկրից ֆրանսիական և այլ օտարերկրյա զորքերը դուրս բերելու մտադրության մասին։