Ամերիկյան Loyal ընկերությունը հայտարարել է LOY-002 դեղամիջոցի մշակման մասին, որը պետք է առնվազն մեկ տարով ավելացնի ընտանի շների կյանքի տեւողությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։
Մշակման հեղինակների խոսքով՝ արտադրանքը տավարի մսի համով հաբ է՝ ամենօրյա օգտագործման համար։
LOY-002-ը նպատակ ունի դանդաղեցնել և հակադարձել ծերացման հետ կապված նյութափոխանակության փոփոխությունները: Դեղը նպատակաուղղված է զսպելու ինսուլինի մակարդակի տարիքային բարձրացումը:
Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների մեկ այլ խումբ ուսումնասիրում է ռապամիցին դեղամիջոցի ազդեցությունը կենդանիների առողջության վրա։
Ռապամիցինը էժան և հեշտ արտադրվող դեղամիջոց է, որը լայնորեն օգտագործվում է որպես իմունոպրեսանտ մարդկանց օրգանների փոխպատվաստումից հետո:
Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ ռապամիցինը կարող է երկարացնել կյանքի տևողությունը՝ դանդաղեցնելով կամ նույնիսկ հետ շրջելով մկների մոտ տարիքային բազմաթիվ հիվանդություններ:
Թեև դեղամիջոցը հաստատված չէ որպես մարդկանց կյանքի երկարացման միջոց օգտագործելու համար, այնուամենայնիվ, շատ գերոնտոլոգներ այն համարում են ծերացման գործընթացը դեղաբանական դանդաղեցնելու լավագույն հույսը:
Հետազոտողները ակնկալում են, որ ռապամիցինը շներին լրացուցիչ երեք տարի առողջ կյանք կտա, սակայն փորձարկումները կպահանջվեն ևս մի քանի տարի:




























