2024 թվականին ողջ աշխարհում կյանքին սպառնացող ջերմային ալիքների տեւողությունը ընդհանուր առմամբ ավելացել է 41 օրով։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով World Weather Attribution-ի և Climate Central-ի համատեղ զեկույցը։

Զեկույցի արդյունքները հիմնված են գիտնականների միջազգային թիմի վերլուծության վրա, որը համեմատել է մոլորակի տարբեր շրջաններում ցերեկային ջերմաստիճանը թվային մոդելի տվյալների հետ, որը հաշվի չի առնում կլիմայի փոփոխությունը:

Հետազոտության համաձայն՝ որոշ շրջաններում անցած տարի ծայրահեղ շոգը տևել է 150 օր և ավելի:

Փորձագետները նաև ուսումնասիրել են 29 ծայրահեղ եղանակային իրադարձություններ այս տարի, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 3700 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Գիտնականները նշում են, որ այս աղետներից մի քանիսն առաջացել են Էլ Նինյո բնական երևույթի պատճառով, որը Խաղաղ օվկիանոսում տաքացում է առաջացնում: Այնուամենայնիվ, բնական աղետների մեծ մասը կապված է կլիմայի փոփոխության հետ:

Հետազոտողները նշել են, որ եթե կլիմայի ներկայիս միտումները շարունակվեն, եղանակային էքստրեմալ իրադարձությունները կդառնան ավելի հաճախակի, ինտենսիվ և կործանարար: