Ադրբեջանցի երիտասարդները հայտարարել են, որ 2012-ը դառնալու է ադրբեջանական հեղափոխության տարի: Նրանք Facebook սոցիալական ցանցում «The Azerbaijan Revolution-2012- Azərbaycan İnqilabı» («Ադրբեջանի հեղափոխություն-2012») անունով էջ են բացել: Ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, մի խումբ երիտասարդներ պատրաստվում են 2012-ին հեղափոխություն կազմակերպել Ադրբեջանում: Այդ նպատակով էլ նրանք հատուկ էջ են բացել Facebook-ում եւ իրենց առաքելությունն են համարում պայքար մղել Ադրբեջանում ժողովրդավարության հաղթանակի համար:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ երիտասարդները անկուսակցական են, իսկ իշխանությունների դեմ ամենահզոր ուժը անկախ երիտասարդներն են, ովքեր պատրաստ են պայքարել երկրի ժողովրդավարացման համար: