Subaru մակնիշի մեքենան 2024թ. գրավել է առաջին տեղը հուսալիության վարկանիշում։ Հետազոտությունն իրականացրել է Consumer Reports ամերիկյան պարբերականը, ըստ նրա՝ Subaru-ին հաջողվել է առաջ անցնել ավանդական առաջատարներից՝ Toyota-ից եւ Lexus-ից։

Վարկանիշը, որը կազմվել է վերջին 25 տարվա ընթացքում հրապարակված մեքենաների 300 000 սեփականատերերի արձագանքների հիման վրա, ցույց է տալիս, որ ապացուցված տեխնոլոգիաներին հավատարիմ մնալը կարող է երկարակեցության եւ հուսալիության երաշխիք լինել, հայտնել է Мотору.ру-ն։ Վարկանիշում հաշվի են առնվել ոչ միայն նոր, այլեւ օգտագործված մեքենաները, ինչն այն հատկապես ինֆորմատիվ է դարձնում պոտենցիալ գնորդների համար։

Վերլուծաբանները Subaru-ի հաջողությունը կապում են նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում ապրանքանիշի պահպանողական մոտեցման հետ: Ի տարբերություն մրցակիցների, Subaru-ն ունի ավելի քիչ համակարգեր, ինչը դրականորեն է ազդում նրա հուսալիության վրա:

Վարկանիշի առաջին վեցյակում միայն ճապոնական ապրանքանիշներն են. Subaru-ին հաջորդում են Lexus-ը (65 միավոր), Toyota-ն (62 միավոր), Honda-ն (59 միավոր), Acura-ն եւ Mazda-ն (55-ական միավոր): Վարկանիշի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Tesla-ն, Volkswagen-ը, Jeep-ը, GMC-ն, Cadillac-ը եւ Rivian սթարտափը: