Բենզինի, դիզվառելիքի և շարժիչային յուղերի ակցիզային հարկի դրույքաչափերը 2025 թվականի հունվարի 1-ից ծրագրվածի համաձայն ավելացել են 4 տոկոսով։ Համապատասխան փոփոխությունները նախկինում ընդունվել են Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքում:

5-րդ դասի բենզինի ակցիզային հարկը տոննայի դիմաց 15,048 հազար ռուբլուց աճել է մինչև 15,755 հազար ռուբլի, դիզելային վառելիքի վրա՝ 10,425 հազար ռուբլուց մինչև 10,915 հազար ռուբլի: 2024 թվականին այդ ապրանքների ակցիզներն աճել են 4,9%-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2026 թվականին 5-րդ դասի բենզինի ակցիզային հարկերը կավելանան ևս 4 տոկոսով՝ մինչև 16,385 հազար ռուբլի՝ մեկ տոննայի դիմաց, իսկ 2027 թվականին՝ 17,04 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։ Նմանատիպ աճ կլինի նաև դիզելային վառելիքի դեպքում՝ 2026 թվականին մեկ տոննայի համար մինչև 11,352 հազար ռուբլի, իսկ 2027 թվականին՝ մինչև 11,806 հազար ռուբլի։