ԱՄՆ-ի ամենաաղքատ նահանգում (Միսսիսիպի) բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելի բարձր է, քան Եվրոպայի հինգ խոշորագույն երկրներում, բացառությամբ Գերմանիայի: Սակայն նույնիսկ Գերմանիան Միսիսիպիից շատ առաջ չէ, տարբերությունն ընդամենը 1500 եվրո է, հայտնում է Euronews-ը։

ԱՄՆ-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ ճշգրտված գնողունակության հարաբերակցությամբ, նույնպես գերազանցում է ԵՄ բոլոր երկրներին, բացառությամբ Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի, որոնք ունեն հատուկ գործոններ:

2024 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվել է  49․780 եվրոյից (53․872 դոլար) Միսիսիպիում մինչև 246․523 եվրո (266․787 դոլար) Կոլումբիայի շրջանում:

ԵՄ-ում 2024 թվականին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվել է 15․773 եվրոյից Բուլղարիայում մինչև 125․043 եվրո Լյուքսեմբուրգում: ԵՄ-ում միջին ցուցանիշը կազմել է 40․060 եվրո, իսկ ԱՄՆ-ում՝  80․023 եվրո (86․601 դոլար):

Եվրոպական հնգյակում ամենաբարձր ՀՆԱ-ն ունի Գերմանիան՝ 51․304 եվրո, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ 48․441 եվրո և Ֆրանսիան՝ 44․365 եվրո: Իտալիայում այս ցուցանիշը կազմել է 37․227 եվրո, իսկ Իսպանիայում՝ 33․070 եվրո։