ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայան քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները, ներառյալ իրավիճակը ճապոնական Nippon Steel-ի եւ ամերիկյան U.S. Steel-ի շուրջ։ Այս մասին հայտնելէ Ճապոնիայի ԱԳՆ-ն։

«Երկու նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական հարցերի, այդ թվում՝ U.S. Steel-ի կողմից [ճապոնական] Nippon Steel-ի ձեռքբերման շուրջ»,- նշվել է Իվայայի եւ Բլինքենի աշխատանքային ճաշից հետո հրապարակված հայտարարությունում։ Բլինքենը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում։ Ընդգծվել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են Տոկիոյի եւ Վաշինգտոնի տնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ներառյալ ճապոնական ընկերությունների ներդրումները ԱՄՆ տնտեսությունում։