Դամասկոսի օդանավակայանում միջազգային թռիչքները կվերսկսվեն հունվարի 7-ից։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշհադ ալ Սուլեյբիին։

«Մենք հայտարարում ենք  2025 թվականի հունվարի 7-ից Դամասկոսի օդանավակայանում միջազգային թռիչքների մեկնարկի մասին»,- ասել է նա։

Ալ-Սուլեյբին, սակայն,  չի հստակեցրել, թե որ ավիաընկերություններից է օդանավակայանը թռիչքներ ընդունելու:

«Ես կարող եմ հավաստիացնել արաբական և այլ օտարերկրյա ավիաընկերություններին, որ մեր գործընկերների օգնությամբ մենք աշխատում ենք Դամասկոսում և Հալեպում օդանավակայանների աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ», - հավելել է նա: