Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:  Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում:

«Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Ինչպես հայտնել ենք, Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:

Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը վիրավոր են։