Բելգիայի բնակիչներին խորհուրդ են տվել տոնածառ չուտել։ Բելգիայի սննդամթերքի անվտանգության գործակալությունը այս նախազգուշացումը տարածել է երեքշաբթի օրը։

«Տոնածառերը նախատեսված չեն սննդի շղթա մտնելու համար»,- նշել են գործակալությունից։

Այսպես է նա արձագանքել Գենտի կայքում, որտեղ քաղաքային խորհրդում ուժեղ են «կանաչների» դիրքերը, մի գրառման, որում բնակիչներին առաջարկվել է տոնածառ ուտել՝ փողոցներում աղբի քանակը նվազեցնելու համար։

Գենտի իշխանությունները ոգեշնչվել են սկանդինավյան երկրների փորձից, որտեղ, ըստ նրանց, «եղևնու ասեղներ չորացնելու սովորություն կա, որպեսզի դրանից հետո մածուկ պատրաստեն սենդվիչների համար»։

Քաղաքն արագ արձագանքել է գործակալության նախազգուշացմանը՝ փոխելով գրության վերնագիրը ավելի չեզոքի: