Մարտունի-Վարդենիս ճանապարհին, դեկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-2705»-ի 3 եւ «ԱՈւԴԻ Ա-4»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: