Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (Hollywood Foreign Press Assotiation, HFPA) դեկտեմբերի 15-ին հրապարակել է «Ոսկե գլոբուսի» 69-րդ փուլի հավակնորդների անունները:

Ամենից շատ` 6 անվանակարգերում առաջադրվել է ֆրանսիացի Միշել Խազանավիչուսի սեւ-սպիտակ «Արտիստը» ֆիլմը, հաղորդում է OpenSpace-ը:

Այն առաջադրվել է «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն երաժշտություն» եւ դերասանական անվանակարգերում:

Նշենք, որ գլխավոր դերակատար Ժոն Դեժարդենն այս տարի արդեն պարգեւատրվել է Կաննի կինոփառատոնում:

Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» եւ Թեյթ Թեյլորի «Սպասուհին» ֆիլմերը հավակնում են հինգ «Ոսկե գլոբուսների»:

Լավագույն ռեժիսորի կոչման համար կպայքարեն Վուդի Ալենը, Ջորջ Կլունին, Միշել Խազանավիչուսը, Ալեքսանդր Փեյնը, Մարտին Սկորսեզեն: Կլունիի անունը կա նաեւ լավագույն դերասանների ցանկում:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2012թ. հունվարի 15-ին, Լոս-Անջելեսում: Անցած տարի լավագույն ֆիլմ էր ճաաչվել Դեվիդ Ֆինչերի «Սոցցանցը»: