Հայտնի են դարձել այն ընկերությունների անունները, որոնց վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական անձնաժողովը (ՏՄՊՊՀ) աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում:
Ինչպես Հանձնաժողովի նիստից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այդ ընկերություններն են. «Աշտարակ կաթ»-ը, «Մարիաննա»-ն եւ «Անի»-ն:
Այս պահին ՏՄՊՊՀ նիստը դեռ ընթանում է, որի ընթացքում կորոշվեն, թե ինչ չափով կտուգանվեն այդ ընկերությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՏՄՊՊՀ-ն աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում, որի վերաբերյալ այսօր տեղի ունեցող հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
«Վերոնշյալ շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ մի քանի խոշոր տնտեսվարողներ իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բնույթով աննախադեպ եւ օրենսդրության խախտման տեսանկյունից լուրջ չարաշահումներ:
Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության»,-ասված էր ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:



























