«Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ դեռեւս չավարտված նիստի շուրջ մամուլում տեղ գտած աժիոտաժը: Կարծում եմ, անիմաստ է որեւէ մեկնաբանություն տալ գործընթացի վերաբերյալ, որի արդյունքներն անհայտ են: Եվ միայն այն բանից հետո, երբ հայտնի  կդառնան հանձնաժողովի քննության արդյունքները եւ որոշումները,  մենք կանցկացնենք ներքին հետաքննություն, որի արդյունքերը կհրապարակենք  հավելյալ»,- ի պատասխան NEWS.am-ի հարցմանը պատասխանեց «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Նշենք, որ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է, որ աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 14-ին, ՏՄՊՊՀ-ում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները: