Թուրքական իշխանությունների՝ Ֆրանսիային ուղղված կոչ-սպառնալիքներ է միացել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Սարկոզիին ուղարկված նամակում Թուրքիայի վարչապետը Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կախված նշել է, թե այդ խնդիրը լուրջ է եւ  երկկողմ հարաբերություններում ողջամտությունը քաղաքական հաշիվներից ավելի կարեւոր պետք է լինի։

Նամակում նշվել է, թե օրինագծի անցկացման դեպքում Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակույթային եւ մյուս ոլորտներում առկա հարաբերությունների ապագան լուրջ հարված կստանա։ «Այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է նմանատիպ նախաձեռնության հեղինակներին։ Թող Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները գերի չդառնան երրորդ կողմի պահանջներին»,-ասվել է նամակում։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկելու Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: