Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ համագումարը կկայանա 2012 թվականի սկզբին:




























