Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ գործակցության հետագա խորացմամբ՝ բազմաթիվ ոլորտներում: Այդ մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն առանձնակի անդրադարձ է կատարել KFW բանկի կողմից իրականացված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որ 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:




























