Շաբաթ օրը Սոչիում երկրաշաժ է տեղի ունեցել, տուժածներ եւ ավերածություններ չկան, լրագրողներին տեղեկացրել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Սոչիի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է վերջին մի քանի ժամում տեղի ունեցած 3,5 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Այն ոչ մի պատահար չի առաջացրել, պարզաբանել են ԱԻՆ տարածքային գլխավոր վարչությունում։

«Շաբաթ օրը Սոչի առողջարանային քաղաքի մունիցիպալ շրջանը 5 կիլոմետր խորությամբ 3,5 մագնիտուդով սեյսմիկ ցնցում է գրանցել Ռիխտերի սանդղակով 2 բալ ինտենսիվությամբ։ Բնակչության կողմից բողոքներ չեն եղել։ Ենթակառուցվածքները եւ կենսապահովման միջոցներն աշխատում են բնականոն, զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասել են փրկարարները։

Կարպովիչի տվյալներով՝ նման երկրաշարժերը ոչ այլ ինչ են, եթե ոչ կովկասյան երիտասարդ լեռների աճի հետեւանք, սա սովորական երեւույթ է Սոչիի համար, որը գտնվում է սեյսմիկ ռիսկի գոտում։ Սեյսմոլոգը նաեւ նշել է, որ հանգստավայրում նմանատիպ ցնցումներ լինում են տարին մի քանի անգամ։