Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է գազի տարանցման շուրջ բանակցությունների՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու Կիևի որոշման շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Այա մասին հայտնում է Reuters-ը։

Ուկրաինան դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա տարեսկզբին՝ Կիևի և Մոսկվայի միջև տարանցման պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Ֆիցոն ասում է, որ այս քայլը թանկ է արժեցել Ուկրաինային սահմանակից Սլովակիայի համար՝ գազի թանկացման և Եվրոպա գազի տարանցման արժեքի անկման պատճառով, և նա ձգտում է վերականգնել մատակարարումները:

Զելենսկիին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել է իր գրասենյակի կողմից, Ֆիցոն հայտարարել է, որ հանդիպումը կարող է կայանալ Սլովակիայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և կարող է օգտագործվել խնդրի տեխնիկական լուծումները քննարկելու համար։

«Նման հանդիպումը լավ հիմք կստեղծի Ուկրաինայի տարածքով Սլովակիա և այլ երկրներ գազի մատակարարումների վերաբերյալ բաց քննարկումների համար»,- ասել է Ֆիցոն։

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ ավարտվել է գործարքը, որը թույլ կտար շարունակել գազի մատակարարումները Ուկրաինայի տարածքով, եթե ընկերությունը նախապես փոխեր սեփականատիրոջը։ Բայց նրա խոսքով՝ դեկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովում Զելենսկին  հրաժարվել է երկարաձգել գազի որևէ մատակարարում Ուկրաինայի տարածքով:

Ֆիցոն պնդում է, որ Եվրոպան մի քանի միլիարդ դոլարի կորուստներ է կրել գազի գների բարձրացման պատճառով, որն առաջացել է անցյալ տարի Ուկրաինայի տարածքով անցած մոտ 13,5 միլիարդ խորանարդ մետր գազի բացակայության պատճառով, այդ թվում՝ մոտ 3 միլիարդ խորանարդ մետրը Սլովակիայում սպառման համար։