Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանձնարարել է ՆԳՆ ղեկավարին և երկրի դիվանագետներին նախապատրաստվել ուկրաինացի փրկարարների հնարավոր մասնակցությանը՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների մարման գործում։

«Այսօր ես հանձնարարել եմ Ուկրաինայի ներքին գործերի նախարարին և մեր դիվանագետներին նախապատրաստվել մեր փրկարարների հնարավոր մասնակցությանը Կալիֆորնիայի անտառային հրդեհների դեմ պայքարում։ Այնտեղ իրավիճակը չափազանց բարդ է, և ուկրաինացիները կարող են օգնել ամերիկացիներին փրկել կյանքեր։ Սա ներկայումս համաձայնեցվում է, և մենք համապատասխան խողովակներով մեր օգնությունն ենք առաջարկել ամերիկյան կողմին։ «Մեր հրշեջներից 150-ն արդեն պատրաստված են»,- գրել է Զելենսկին Х սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։