ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը զգուշացրել է Եվրամիությանը չստեղծել «պատնեշներ», որոնք կխանգարեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների ընկերություններին մասնակցել վերջինիս պաշտպանական արդյունաբերական նախագծին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Անցյալ տարի Եվրահանձնաժողովը առաջարկել է 1,5 միլիարդ եվրո ծախսել երկրներին՝ եվրոպական ընկերություններից համատեղ գնումներ կատարելու և արդյունաբերության կարողությունները զարգացնելու խթաններ տալու համար:

Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները դեռևս պետք է համաձայնության գան այն հարցի շուրջ, թե միջոցներից որքան պետք է հատկացվեն ԵՄ ընկերություններին: