Գրենլանդիան ցանկանում է ավելի սերտ համագործակցել Միացյալ Նահանգների հետ պաշտպանության և արկտիկական կղզու հանքարդյունաբերական ռեսուրսների հետազոտման հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն՝ հաղորդում է Reuters-ը։
Էգեդեն ասել է, որ իր կառավարությունը ուղիներ է փնտրում ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար, և որ պատրաստ է երկխոսություն սկսել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ։
Կղզում ԱՄՆ ռազմական հնարավորությունների ընդլայնման մասին հարցին Էգեդեն պատասխանել է. «Գրենլանդիայի անկախությունը Գրենլանդիայի խնդիրն է, ներառյալ նրա հողերի օգտագործումը, ուստի Գրենլանդիան է, որ կորոշի, թե ինչպիսի համաձայնության պետք է գնալ»:
«Առաջին անգամն է, որ Գրենլանդիային նման ուշադրությամբ են լսում: Մենք պետք է հանգստություն պահպանենք, իրավիճակն օգտագործենք մեր օգտին և միասին լինենք»,- հավելել է նա:
Գրենլանդիան հայտնել է ԱՄՆ-ի հետ պաշտպանության և հանքարդյունաբերության ոլորտում ավելի սերտ համագործակցության ձգտման մասին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























