ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ նավթի գները կկայունանան Ռուսաստանի նավթի և գազի եկամուտներին ուղղված՝ մինչ օրս պատժամիջոցների ամենալայն փաթեթի ներդրումից հետո, ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ փոխանցում է Reuters-ը։

Սալիվանը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ չէր սահմանի, եթե դա բեռ հանդիսանար ամերիկացի սպառողների համար։ Նա ասել է, որ պատժամիջոցները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին լծակներ կտան Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցություններում: