Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հրադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրին։
«Քննարկումը կենտրոնացել է բանակցություններում ձեռք բերված առաջընթացի և ներկա կարգավիճակի վրա»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են «վերսկսել ջանքերը՝ հրադադարի հասնելու համար»։
Թուրքական հետախուզության ղեկավարը քննարկում է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ․Times of Israel

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























