Արագածոտնի մարզի Բազմաբերդ-Ուջան ավտոճանապարհին, դեկտեմբերի 16-ին, այրվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 17:37-ին: Այրվել է ավտոմեքենայի առջեւի աջ անիվը, շարժիչը եւ վարորդի խցիկը` մասնակի:




























